Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 4-ին,կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, թիվ 29 էլեկտրասյան դիմաց՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Վ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: