Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի նոյեմբերի 5-ի դատական նիստին․ Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Իրավական

«Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն արդեն նորմալ է, դատական նիստին ներկա չլինելու պատճառներ չկան», - 24News-ի հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հայտնեց, որ վաղը կայանալիք դատական նիստին նոր միջնորդություններ կներկայացվեն, բայց այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։ 

Նշենք, որ նախորդ դատական նիստին Քոչարյանը ներկա չէր եղել, դատարանը որոշել էր հետաձգել դատական նիստը: Հաշվի առնելով, որ նախորդ նիստին դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից, ուստի սույն գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Սոնա Գրիգորյան