Թրամփը համոզված է, որ կհաղթի նախագահի 2020-ի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին համոզված է,  2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի վերաբերյալ։

Նահանգների ղեկավարն ասել է․ «Մենք շատ լավ արդյունքներ ունենք ըստ հարցումների։ Մարդիկ չեն ցանկանում լսել իմփիչմենթի մասին։ Միակը, որ ցանկանում է խոսել իմփիչմենթի մասին, ստախոս ԶԼՄ-ներն ու դեմոկրատներն են»։