«Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է»․ 6-րդ հարկից ընկած Արվինի ընտանիքը մեկնում է Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

երեխա

Սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2,5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ 

«Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից:

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»:

a8vin
1