Հայաստանը 2020-ին Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News 

 Դավիթ Տոնոյան

2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանը ՌԴ-ի հետ նախատեսված պայմանագրով չորս Су-30СМ  կործանիչ ձեռք կբերի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Դավիթ Տոնոյանը։

Ըստ ՊՆ ղեկավարի՝ ՀՀ ԶՈՒ-ն համալրվում է նոր և արդիական զինատեսակներով։

«Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, 2020-ին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր և արդիական կարողություններ տարբեր երկրներից», - ասել է գերատեսչության ղեկավարը:

Տոնոյանն ընդգծել է՝ արդիականցվում է 102-րդ ռազմաբազան սպառազինության և նյութատեխնիական ապահոման առումով։

«Հողատարածքի և զինծառայողների թվի ավելացում չի սպասվում», - եզրափակել է նախարարը: