Պաշտպանության նախարարության համար ամեն ինչ պարզ է․ Տոնոյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

քաղաքական

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ չի կանչվել ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, սակայն հրավեր ստանալու դեպքում պարաստ է ներկայանալ հանձնաժողով:

«Որևիցե խնդիր չկա: Պատրաստ եմ», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, Տոնոյանն ասաց, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: