Տաշիրում և Իջևանում քաղաքացիները կամավոր զինամթերք են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Միխայլովկա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 20 փամփուշտ ու մեկ պայթուցիչ: Նա հայտնել է, որ ռազմամթերքը ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու մեկնելուց առաջ ժամանակավոր պահպանության համար իրեն տվել էր հանգուցյալ ընկերը:
Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Վազաշեն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 72 փամփուշտ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Երկու դեպքով էլ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news