Արցախի հարցում դինամիկա կա, ու այն Հայաստանի և Արցախի համար բացասական է․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Արցախի հարցում դինամիկա կա, ու այն Հայաստանի և Արցախի համար բացասական է։

Ի՞նչ են այսօր քննարկում Հայաստանի իշխանությունները: Երեկվա ուղիղ եթերում վարչապետը որևէ կոնկրետ մոտեցում, որդեգրված քաղաքականություն Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում չհնչեցրեց:

Իր ամեն մի ելույթով նա ստիպում է ԱԳՆ-ին կամ ՊՆ-ին իր հետեից մաքրել իր ասած անհեթեթությունները:

Լրահոսի հետևում վարչապետը տեսնում է նախկինների ականջներ: Սակայն եթե մեկ տարի առաջ Արցախյան հարցի շուրջ քննադատում էին ՀՀԿ-ականները, իսկ այսօր մեկ տարի անց հանրային դժգոհության տարափի մեջ լսվում են նաև այլ ձայներ:

Նիկոլ Փաշինյանւը անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների մասին: Փաշինյանը Արցախյան հարցում հակադարձում է մտահոգ մարդկանց՝ մեզ, բայց չի հակադարձում

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: Մե՞նք ենք սպառնալիք, թե Ադրբեջա՞նը:
Ինչու՞ չեք անդրադառնում Ալիևի հայտարարություններին: Ոչ վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը:

Եթե համոզում ես հանրությանը, որ դավարդրանքի չես գնում՝ դա հիմնավորելով, որ դա չէիր անի Սերժի ու Քոչարյանի համար աշխատած մարդու մոտ, դա ոչ միայն համոզիչ չէ, այլև մանկամիտ փաստարկ է, պրիմիտիվ է ու պարզունակ:

Փաշինյանի հայտարարությունը մանիպուլատիվ է առ այն, որ շփման գծում երբեք այդքան հանգիստ չի եղել: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր դիմում ագրեսիվ գործողությունների:

Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև որևէ հակասություն չկա, բայց հենց այդ իշխանություններն են հանդուրժում Բակո Սահակյանին մարզպետ անվանելը, իրենք են հանդուրժում Արցախի նախագահի գլուխը քարով բացելու կոչեր անողներին:

Փաշինյանը ասել էր, որ Արցախյան հարցում Սերժ Սարգսյանի կետից չի շարունակում, այլ իր սեփական կետից է շարունակում: Որո՞նք են այդ կետի բաղադրիչները: Փաշինյանը խոստացավ, որ Ղարաբաղը վերադառնալու է բանակցային սեղանին, իսկ այսօր խուսափում է խոսել իր խոստման հաշվետվությունից:

Փաշինյանը քանդել է Սերժ Սարգսյանի դիվանագիտական բանակցային խրամատը և չի կարողանում կառուցել սեփականը: Փաշինյանը չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դա չի անում նաև ԱԳ նախարարը:

Եթե բանակցություններում կա դինամիկա, ապա այն բացասական է Հայաստանի և Արցախի համար:

Միջազգային կողմից մանդատ ստացած համանախագահները անգամ նախնական աջակցություն կամ սատարում չեն հայտնում հայկական կողմի նոր իշխանությունների որևէ նախաձեռնությանը:

Փաշինյանը այնքան չի տիրապետում Արցախյան հարցին, որ պնդում է, որ Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից, այնինչ այն անկախացել է Սովետական Միությունից:

Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news