«Սու» կործանիչները ՀՀ կժամանեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին․ Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

 

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում:  Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ինքնաթիռները ժամանելու են կամ դեկտեմբերին կամ հունվար-փետրվար ամիսներին»,-ասաց նախարարը՝ հավելելով՝ այդպես էլ նախատեսված էր: