Ճապոնիայում այրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ժառանգության ցանկում ընդգրկված ամրոցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Ճապոնիայի Օկինավա շրջանում այրվել է 14-րդ դարում կառուցված և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ժառանգության ցանկում ընդգրկված Սյուրիի ամրոցը։

Հրդեհը տևել է մոտ 11 ժամ, կրակն ամբողջությամբ ոչնչացրել է յոթ շինություն, ներառյալ գլխավոր շենքը:

1933 թվականին ամրոցը հայտարարվել էր Ճապոնիայի ազգային արժեք:

1945-ին այն գրեթե ամբողջությամբ ավերվել է ամերիկյան ավիացիայի կողմից:

Շինությունը երկար տարիներ վերանորոգում էին՝ հիմնվելով հին գծանկարների և վկայությունների վրա: Պաշտոնապես բացումը եղել էր 1992 թվականին: