ՌԴ իրավապահների կողմից 2 հետախուզվողները հայտնաբերվել են Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Բագրատաշեն

Նոյեմբերի 2-ին` ժամը 06:30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Արամ Մ.-ն, որը 2018թ. մայիսի 31-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

Նոյեմբերի 2-ին` ժամը 23.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Սադետտին Ի.-ն, որը 2011թ. հունիսի 16-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի իրավապահաների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ՃՏՊ) 1-ին մասի մեղադրանքով: