Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկել 55-ամյա մրգավանցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Նոյեմբերի 3-ին` ժամը 12․30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Մրգավան գյուղի 55-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված մանրացված զանգվածով փաթեթ և «Էնալապրիլ-Հ» գրառմամբ տուփով 5 դեղահաբ։ Տղամարդը հայտնել է, որ կանեփանման զանգվածը թմրամիջոց է, որը ինքն է քաղել դաշտում վայրաճած կանեփի բույսից՝ անձնական օգտագործման համար։

Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։

Նախապատրաստվում են նյութեր։