Քաղաքականություն մտնելն ամենաարժեքավորն Է, ինչ ես երբևէ արել եմ կյանքում. Իվանիշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Իվանիշվիլի

«Քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց ու թույլ տվեց մեզ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հենվում Էր ժողովրդին ճնշելու վրա,  հավանաբար, այն ամենաարժեքավորն Է, ինչ ես երբևէ արել եմ կյանքում»,- Грузия Online-ի հաղորդմամբ՝ ասել Entrepreneur Georgia հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին

«Entrepreneur Georgia»-ն հետաքրքրվել Է Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսով և բարեսիրական գործունեությամբ:

Այդ մասին Իվանիշվիլին հայտարարել Է, որ բարեգործությունը գնահատելի Է միայն այն ժամանակ, երբ այն իրականացվում Է առանց ավելորդ ցուցադրության: Եվ այդպես Էր այնքան ժամանակ, քանի դեռ այն չմիջամտեց քաղաքական գործընթացին:

«Սակայն կասեմ, որ ամենաարժեքավորը, ինչ ես արել եմ բարեգործության տեսանկյունից, կարծում եմ՝ իմ մասնակցությունն Է քաղաքականությանը։ Եթե գնահատելու լինենք արդյունքներով՝ քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց ու թույլ տվեց մեզ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հիմնվում Էր ժողովրդին ճնշելու վրա, դա, հավանաբար, ամենաարժեքավորն Է, ինչ ես երբևէ արել եմ կյանքում»,-ասել Է Բիձինա Իվանիշվիլին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news