Իսրայելում ՀՀ դեսպանն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Նոյեմբերի 4-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը և հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան և պատրիարքության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: