Զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

զինվոր

Օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): 24News-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ մոտ 10 օր զորամասը լքած Էրիկ Գ.-ն  հայտնաբերվել էր ընկերոջ տանը: Նրան հայտնաբերելուց հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՌՈ աշխատակիցները մեծ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն, արկածներն ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները, երևի, հետո»։

Հասմիկ Կիրակոսյան