Հրազդանի կիրճում ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հայտնվել գետում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Էմիլ Թ-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 07 NA 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված ականատեսներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները, քանի որ վարորդը շներին չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է գետում։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով դուրս բերվեց գետից և տեղափոխվեց անվտանգ վայր։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։