Թուրքիային մատակարարվելիք S-400-ների երկրորդ խմբաքանակի ժամկետները կարող են փոփոխվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Ս-400

Ռուսաական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը կարող է տեղի ունենալ միայն 2020թ-վերջում։ 

Այդ մասին հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ հավելելով, որ երկրորդ խմբաքանակի մատակարարման հետ մեկտեղ, ըստ ռուս-թուրքական պայմանագրի, նախատեսվում է նաև S-400-ների համատեղ արտադրություն։  Թուրք պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան ցանկանում է, որ ռուսական կողմը կիսվի S-400-ների տեխնոլոգիաներով թուրքական կողմի հետ։ Ըստ Դեմիրի՝ դրա վերաբերյալ համապատասխան պահանջ է ներկայացվել ռուսական կողմին։ Հաղորդում է Ermenihaber-ը։ 

Դեմիրը նշել է, որ պայմանագրում առկա համատեղ արտադրության վերաբերյալ կետի պատճառով երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը կարող է ավելի ուշ տեղի ունենալ։             
Նա նաև նշել է, որ  Թուրքիայում S-400-ների որոշ պահեստամասերի արտադրելու նպատակով ռուսական կողմի հետ շարունակվում են բանակցությունները։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news