Սևանի ոստիկանները բացահայտեցին 27-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․45-ին, ոստիկանության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Սևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։  Նա վիրահատվեց և ի վիճակի չէր դեպքի վերաբերյալ հաղորդում կամ բացատրություն տալու։

Սևանի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Սևանի Կոմիսարների փողոցում 27-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի երիտասարդ վիճել  են։

Միջադեպն ուղեկցվել է ծեծկռտուքով, ինչն էլ հանգուցալուծվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությամբ։ Սևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news