Սերժ Սարգսյանի ձերբակալությունը որպես հաղթաթուղթ օգտագործելու կարիք չունենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

«Ներկայացումը կարող ենք հավանել կամ ոչ, կարող է մեր ճաշակով լինել կամ ոչ, կոնկրետ իմ ճաշակով չէր, բայց դա չի նշանակում, որ կատարողական արվեստի նման դրսևորում չպետք է լինի։ Այդ ներկայացումը գոյություն ունենալու իրավունք ունի»,- այս մասին ասաց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով 24News-ի հարցին, թե ինչպես է վերաբերում աղմուկ հանած «Հուզանք ու Զանգ» ներկայացմանը։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ «եթե իմ ձերբակալումից մարդիկ կուրախանան, ապա կարող են ձերբակալել», Մակունցն ասաց, որ 2018-ի մայիսին ձևավորված իշխանությունը քաղաքական հետապնդումների տրամադրությամբ չի գործել ու չի գործելու։

«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սարգսյանը, բայց իր ասածը որևէ կերպ օրենսդիր կամ գործադիր մարմնի հետ կապ չունի»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։