Միայն աճուրդից հավաքվեց 66,000 ԱՄՆ դոլար․ Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News 

.

Եվ այսպես, հաշվետվություն!!! Միայն աճուրդից հավաքվեց 66,000 ԱՄՆ դոլար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա գրել է.«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7,500 ԱՄՆ դոլար, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար և ունենք նվիրատվություն՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։

Եվ այսպես, ավարտվեց Կալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը կուղղվի մեր Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։

Եվ սա դեռ ամենը չէ,ներկա պահին ամփոփում ենք նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները,որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ․․․»։