«Մել» ֆիլմի ու խեղկատակություն-ներկայացման համար գումար գտնվեց. Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1

«Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը գրառում է կատարել.

«Չէ,դուք չեք մեղավոր, մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այս ծաղրը։ Բաց նամակի տրամադրություն չունեմ՝ անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի անգամ, անգամ ԱԺ-ում խոստացավ, թե շուտով մրցույթ կլինի։

Վերջին անգամ՝ մեկ ամիս առաջ, երբ հանդգնեցինք հարցնել՝ բա մրցույթն ի՞նչ եղավ, պաշտոնական պատասխան ստացանք, թե կառավարությունը դեռ պետք է ճշտի՝ նպատակահարմար գտնում է մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ ֆինանսավորել, թե՝ ոչ...հա, հա, հա... հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին։ Բա ձեր այդ «մել» ֆիլմը, կամ երեկվա այդ խեղկատակություն-ներկայացում կոչվածի ֆինանսավորումը կառավարության ո՞ր նիստում էր նպատակահարմար համարվել, պարոնայք, և որն է դրանց նպատակը, կամ մրցույթ անցկացրեցի՞ք դրանց ֆինանսավորման համար: Դե՝ պատասխանեք, թե՞ նպատակահարմար չեք գտնում պատասխանել»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news