Երևանից վտանգ չենք տեսնում ընդդեմ Արցախի, չկա նման քայլ կամ հռետորաբանություն․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

«Այս պահին որևէ վտանգ չենք տեսնում, որ պաշտոնական Երևանն ինչ-որ քայլեր կարող է ձեռնարկել Արցախի դեմ, որովհետև եթե այդպես լինի, առաջինը մենք կասենք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Ես չգիտեմ այլ տվյալներ կան, թե չկան։ Ես դրանց չեմ տիրապետում։ Կարող եմ ասել այն, ինչից տեղյակ եմ։ Ընդանրապես այն ՀՀ ղեկավարը, ով կասկածի տակ կդնի Արցախի Հարապետությունը, կկործանի հայոց պետականնությունը, և հայ ժողովրդին կդնի նոր ցեղասպանության առջև»,- ասել է Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։