Թուրքամետ զինյալները Սիրիայում գնդակոծել են ամերիկյան շարասյունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

.

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը տեղեկացրել է, որ թուրքամետ ուժերը Սիրիայում գնդակոծել են ամերիկացի զինվորականների շարասյունը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Ամերիկյան կողմը հաղորդում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման կազմի մեջ մտնող թրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող  Թել Թամեր բնակավայրից 6 կմ դեպի արևմուտք ընկած տարածքից նոյեմբերի 3-ին կրակ է բացվել M4 մայրուղով Իրաքի սահմանի ուղղությամբ շարժվող ամերիկյան զինվորների շարասյան վրա։ Կորուստներ չկան», - նշել է  Բրենկովը։

Նա հավելել է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուս զինվորականները հրադադարի խախտման 31 դեպք են արձանագրել։ Զինյալները հիմնականում թիրախավորել են Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ և Համա նահանգներրի բնակավայրերը։