ՊՆ-ն փորձել է ոչ պաշտոնական ճանապարհով կարգավորել ORSIS-ի հետ խնդիրները. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

.

«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարությունից ոչ պաշտոնական հրավերներ է ստացել՝ զենքի մատակարարման չեղարկված գործարքի հարցը կարգավորելու համար:

«Մենք ստացել ենք ոչ պաշտոնական հրավերներ Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Նաև փորձեր են եղել դիմել մեր ընկերություն ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մարդկանց կողմից», - այս մասին ТАСС գործակալությանը  ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ըստ նրա դա կոռեկտ չէ և անթույլատրելի է: Երկխոսությունը պետք է պաշտոնական լինի:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ «Ռիա Նովոստի»  գործակալությունը տեղեկացրել է, որ մրցույթի պահանջներին բավարարել էր միաայն ռուսական ORSIS ընկերությունը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ մրցույթն առանց պատճառների մասին բացատրություն տալու չեղարկվել է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news