Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News 

ԱԻՆ

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել Ռոբերտ Պ.-ի (ծնված 1940 թ.) դին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news