ՀԱՊԿ ԽՎ ընդհանուր նպատակներից է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News 

Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի մեկնարկին ասել է, որ ՀԱՊԿ ԽՎ ընդհանուր նպատակներից է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը, միջազգային արդի խնդիրների հավասարակշռված լուծման համար փոխգործակցության ընդլայնումը:

Ըստ Միրզոյանի՝ գործելով համակարգված, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը կկարողանա իր ներդրումն ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայուն զարգացման գործում: