Սոթք-Քարվաճառ ճանապարհին բախվել են «Օպելը» և «ԳԱԶ» բեռնատարը. «Օպել»-ի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 4-ին, ժամը 20:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հարություն Մ., ծնված 1978 թ.) եւ «ԳԱԶ-53» (վարորդ՝ Միրաբ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: