Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ։