Փաշինյանն Էմին Ավետիսյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

 Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմին Ավետիսյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։ 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը», - ասված է որոշման մեջ։