The New York Times-ն ԻՊ-ի պարագլխի ոչնչացման ամբողջ վաստակը վերագրել Է շանը. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Շուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն այն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ:

«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան դա հնարավոր Է: Ես սիրում եմ շներին, բայց նրանք ամբողջ վաստակը վերագրել են շանը։ Շունն արժանի Է գովասանքի և շուտով կգա Սպիտակ տուն»,- նշել Է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հրապարակել Է կենդանու լուսանկարը Twitter-ի իր Էջում։