Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Արծրուն

ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողի մահվան դեպքին։

«Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000 թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-գրել է ՊՆ խոսնակը: