ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի մենկաբանում ՀՀ ներքին քաղաքական հարցեր։ Այդ մասին նա հայտնել է ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Չենք խառնվում ներքին գործերին ո՛չ ՀՀ-ում, ո՛չ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր», - ասել է Զատուլինը՝ նշելով, որ հետևում են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին:
«Այո՛, տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր կառույցների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», - ասել է Զատուլինը: