Մանվել Գրիգորյանն իր գույքը փոխանցել է դատարանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Մանվել Գրիգորյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը  Մանվել Գրիգորյանից ստացված գրություն է հրապարակել։ 

Գրությունում ասված է, որ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույք, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։