Հայ դատի հանձնախումբը՝ ԱՄՆ դեսպանության՝ ՀՀ-ին 60 մլն-ի օգնության հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News 

ԱՄՆ հայ դատ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ դեսպանության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության օգնությունը 2019 թվականին կգերազանցի 60 մլն դոլար։ Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում։

«Մենք ողջունում ենք դեսպան Թրեյսիի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանին օգնությունը 2019 ֆինանսական տարում կգերազանցի 60 մլն դոլարը, ըստ նրա՝ 40 տոկոսով ավելի, քան նախորդ տարի»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

ԱՄՆ դեսպանությունից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ-ին հատկացվող ֆինանսական օգնությունը 2019-ին կավելանա 40 տոկոսով։