ՀՀ ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների հարցը ՀԱՊԿ-ում բարձրացվել է բազմիցս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News 

Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ուղղությամբ հակառակորդի կրակոցների հարցը բազմիցս բարձրացվել է ՀԱՊԿ-ում։ Այս մասին լրագրողներին ասել է  ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ենթարդրում եմ, որ այսօրվա նիստերի ընթացքում էլ, այդ հարցին անդրադարձ կլինի, բայց գիտե՞ք մի քիչ զարմանալի է, որ մենք պետք է այդ մասին անընդհատ ասենք ու անընդհատ նշենք, որ ինչ-որ տեղից արձագանք լինի, այն էլ՝ այդ կառուցի կողմից», - ասել է ԱԺ փոխխոսնակն ու հավելե, որ ՀԱՊԿ նպատակը կրակոցները կանխելն է:

Դիտարկմանը՝  ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողներիի հետ զրույցում Կոնստանտին Զատուլինն ասել էր, թե  ՀՀ-ն ՀԱՊԿ-ին չի դիմել՝ Ադրբեջանի կողմից վերջերս Տավուշում տեղի ունեցած կրակոցներով պայմանավորված, Սիմոնյանն ասել է, որ դժվարանում է, պատասխանել՝ ՀՀ-ն այդ հարցով դիմե՞լ է, թե՞ ոչ, սակայն վստահեցրել է, որ թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների օրոք կրակոցների հարցը բարձրացվել է։