ՊԲ հրամանատարը շրջայց է կատարել մի շարք զորամասերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում, հետևել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։ 

Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները բանակի հրամանատարին վստահեցրել են, որ կառուցվող ու կապիտալ վերանորոգման ենթարկվող ռազմական, ուսումնական և թիկունքային նշանակության շինությունները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում և լիովին կհամապատասխանեն արդի բոլոր չափանիշներին:

Շահագործման նախապատրաստվող շինություններում լուծված կլինեն նաև անվտանգության և հարակից բոլոր խնդիրները:

Կառուցապատման ընթացքում հաշվի են առնվել այն բոլոր առանձնահատկությունները, որոնք առնչվում են ծառայողական ու մարտական խնդիրների կատարման հարցերին: