«Freedom House»-ի զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News 

Ֆրիդոմ

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» զեկույցում Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին: Ուսումնասիրված 65 երկրի շարքում Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019թ. գրանցել է ամենամեծ առաջընթացը:

Ֆրանսիան և Հայաստանը կիսում են 8-րդ հորիզոնականը և վաստակել են 76 միավոր:  

Իր այս  ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրների ցանկում առաջատարն է: Ադրբեջանը, 39 միավորով կրկին ճանաչվել է ոչ ազատ երկիր։ Ոչ ազատ երկրների շարքում են նաև  Թուրքիան ու Իրանը։ Վրաստանը՝ 75 միավորով ազատ երկրների շարքում է։