Ա՛յ թուրք. Ռոբերտ Քոչարյանի աջակցին ու ընդդիմախոսին դուրս հանեցին դահլիճից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները սկսեցին փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել։ Նրանք միմյանց թուրք էին անվանում և կոչ անում դահլիճից հեռանալ, չհետևել դատական նիստին։ Դատարանում հսկողություն իրականացնող ոստիկանները կոչ արեցին ներկաներին պատշաճ վարք դրսևորել, սակայն նրանք ականջալուր չեղան։ Փոխադարձ վիրավորանքների ու բղավոցների ֆոնին ոստիկանները դահլիճից դուրս հանեցին և՛ Քոչարյանի աջակցին, և՛ ընդդիմախոսին։

Դահլիճում ներկա էր Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը․ նա վիճաբանությանը չի միջամտել։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news