Հայոց լեզու, պատմություն առարկաների դասավանդումը պետք է լինի պարտադիր․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդևադառնալով բուհերում հայոց պատմության պարտադիր դասավանդմանը։

«Ինչո՞ւ է անհրաժեշտ բուհերում հայոց պատմության պարտադիր դասավանդումը։

Թեկուզ նրա համար,որ Հայաստանի ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ թե 1991թի սեպտեմբերի 2-ին Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից...

Հ.Գ.Դպրոցում հայ եկեղեցու պատմության,իսկ բուհերում՝ հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը պետք է լինի պարտադիր»,-գրել է Շարմազանովը: