Աշտարակ-Թալին ճանապարհին վրաերթի ենթարկվածները մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ոստիկանություն

Նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աշտարակ-Թալին ճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Թաթուլ Սուքիասյանին և 27-ամյա Նաիրիկ Փանոսյանին. Նաիրիկ Փանոսյանը տեղում մահացել է, իսկ Թաթուլ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝մահացել է:
Կատարվում է քննություն։

Պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1977թ.ծնված Ուջան գյուղի բնակիչը իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով:
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 5-ին ժամը 08.10-ին նա ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել, իսկ «Մերսեդես»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախաքննությունը շարունակվում է: