ԱՄՆ-ն Սիրիայի Դեր Զոր նահանգում սկսել է 2 նոր բազաների կառուցումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ԱՄՆ-ն Սիրիայի նավթային Դեր Զոր նահանգում սկսել է 2 նոր բազաների կառուցումը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են մեծացնել ռազմական ներկայությունը Սիրիայի նավթային շրջաններում, որից հետո ամերիկացիները սկսել են մեծացնել ռազմական ամրությունների քանակը Դեր Զոր նահանգում: 

ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկացի զինվորականները պատրաստովում են բազա ստեղծել 113-րդ բրիգադի և Սուր բնակավայրի շրջաններում: Նշված տարածքներում գործում է մեծաքանակ շինարարական տեխնիկա, այնտեղ են ուղարկվել 250-ից 300 լրացուցիչ զինծառայողներ, ինչպես նաև զրահատեխնիկա:

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո, ամերիկյան ներկայությունը Սիրիայում համեմատաբար կրճատվել է, սակայն հոկտեմբերի 28-ին Սիրիա է ուղարկվել 170 միավոր տեխնիկա: Սա դարձել է վերջին ժամանակների ամենախոշոր ամերիկյան ռազմական տեխնիկայի ու անձնակազմի տեղափոխությունն Իրաքից Սիրիա:

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինված ուժերը կապահովեն Սիրիայի արևելքում նավթային շրջանների անվտանգությունը:

ԱՄՆ-ն տարածքի խոշորագույն՝ «Օմար» նավթահանքի տարածքն օգտագործում է որպես բազա, ևս երեք բազա ԱՄՆ-ն ունի Դեր Զորի այլ շրջաններում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news