Սանչոյին ուզում են ձեռք բերել «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Սանչո

Մադրիդի «Ռեալը» Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու ցանկություն ունի։

Ամառային տրանսֆերային պատուհանում 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրություն ունեն ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Դորտմունդի «Բորուսիայում» Սանչոյին փոխարինող են փնտրում։

Ջեյդոն Սանչոն Գերմանիայի ընթացիկ առաջնությունում  8 խաղ է անցկացրել, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։