Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Մանվել Գրիգորյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական խմբի միջնորդության քննության հերթական նիստը։

Դատարանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց Գրիգորյանի առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 12-ին։