«Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք»․ Միրզոյանը սելֆի է արել հայտնի մեքենայի միջից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԺ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում սելֆի է հրապարակել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ այն նույն մեքենայի միջից, որից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների, ինչպես նաև Իրանի ու Մոլդովայի նախագահների հետ։ 

«Սելֆի՝ ՀԱՊԿ գործընկերների հետ։ 

Հ. Գ. Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք», - հրապարակված լուսանկարին կից գրել է Արարատ Միրզոյանը։