ԱՄՆ-ում Armenian Power հայկական ավազակախմբի ղեկավարին դատապարտել են 18 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ԱՄՆ-ում Armenian Power՝ «Հայկական ուժ» հայկական ավազակախմբի պարագլուխներից Մհեր «Մայք» Դարբինյանը կատարած բազմաթիվ հանցագործությունների համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է dailynews.com կայքը:

Հանցագործությունները կապված են եղել հիմնականում դրամաշորթության հետ․ արդյունքում նա կուտակել է ավելի քան 1 միլիոն դոլար:

44-ամյա Մհեր Դարբինյանը, որը նախկինում ապրում էր Վալենսիայում, դատավոր Գարի Կլաուսների որոշմամբ պետք է նաև իր գործունեությունից տուժած անձանց 170 000 դոլար որպես տուգանք և վնասի փոխհատուցում վճարի: Դատական փաստաթղթերի համաձայն՝ բանտից ազատվելուց հետո Դարբինյանը կարտաքսվի Հայաստան: