Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հենո

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա նախատեսվածից ավելի ուշ: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա նոյեմբեր ամսվա վերջին` Եվրոպա լիգայի խմբային փուլի «Բեշիկթաշ»-ի հետ հանդիպմանը։

Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Մխիթարյանը բաց թողեց նաև հավաքականի վերջին խաղերը։ Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն 5 շաբաթ :