Կայացել է արտակարգ իրավիճակների հետանքով պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԻՆ

Նոյեմբերի 5-ին ԱԻՆ-ում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովում քննարկվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև մարզային հանձնաժողովների կողմից ներկայացվող տեղեկատվությանը վերաբերող հարցեր:

Հանձնաժողովում քննարկվեցին նաև հանձնաժողովի կազմի, նիստերի անցկացման ժամկետների, ակտերի ներկայացման, աշխատակարգի և որոշումների ընդունման հետ կապված հարցեր: