Տղամարդը «Հաղթանակ» կամրջից ցած է նետվել․ ոստիկանը նրան փրկելիս վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և տեղում բժիշկները ճիշտ ու տիտանական աշխատանքի արդյունքում կարողացել են 30-35 տարեկան տղամարդուն կոմայից դուրս բերել, որից հետո բժիշկների հսկողությամբ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այդ քաղաքացին, երբ իրեն ցած է նետել, նրան փորձել են կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր տեղափոխել նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ Պետրոս Պապիկյանն ու Արման Սիրեյանը, սակայն, քանի որ ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, ավտոմեքենաների արանքներով փորձել են մոտենալ այդ տղամարդուն, Պ. Պապիկյանը վրաերթի է ենթարկվել Ford Transit մակնիշի 894 AO 61 համարանիշի ավտոմեքենայի կողմից։

Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նրան էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղում պարզվել է, որ տղամարդը, որտեղից իրեն ցած է նետել, Կենտրոն վարչական շրջանի տարածք է, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news