Ավարտվել է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ընդհանուր 23 կմ ավտոճանապարհի 15 կմ ճանապարհահատվածը՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման արդեն վերջնականապես պատրաստ է, իսկ Նինոծմինդա-Օրլովկա 7.5 կմ երկրորդ հատվածի վերանորոգման աշխատանքների համար վերջնաժամկետ է ընտրվել մինչև 2020 առաջին կիսամյակը»,- նշված է հայտարարությունում: