Եվրահանձնաժողովը Իրանին կոչ է անում միջուկային համաձայնագրի պարտավորությունները չկրճատել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

«Իրանի՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի պարտավորությունների կրճատման ուղղությամբ նոր քայլ անելու որոշումն անհանգստացնող է»,-ասել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։

«Մենք անհանգստացած ենք նախագահ Հասան Ռոհանիի այսօրվա հայտարարությամբ՝ Իրանի պարտավորությունների հետագա կրճատման մասին՝ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի շրջանակում»,- ասել է մամուլի քարտուղարը։ «Մենք կոչ ենք անում Իրանին հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք չեն համապատասխանում նրա պարտավորություններին ԳՀՀԾ շրջանակում։ Այդ համաձայնագիրը պահելն ավելի ու ավելի դժվար է դառնում»։

Նշենք,որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Թեհրանը նոյեմբերի 6-ին կսկսի օգտագործել Ֆորդո օբյեկտի ցենտրիֆուգները։

«Պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը կսկսվի Ֆորդոյի ցենտրիֆուգում գազի մատակարարմամբ»,- ավելացրել է Ռոհանին։